|
|բադաբադա՞|
հրապարակված է 18.07.2012 | անգուլեմ խումբ
գտե՜ք տարբերություն. 1916 – 2012 թթ.
Մանրակրկիտ հետազոտությունները ցույց են տալիս, որ 2012 թ. կոմիկսի գրաքննությունը ավելի խիստ է քան 2010 թ-ինը: Նաեւ, ժամանակակից ազատական Հայաստանի գրաքննությունը շատ մոտ է ցարական Ռուսաստանի օրինակին:
Վերջին տարիների հայրենական արտադրության կոմիկսներ կարդալիս հանդիպում ես հետաքրքիր փաստերի, որոնք այդպես էլ ստվերում են մնացել: Բազմազան պատճառներից կարելի է նշել հրապարակումների սակավությունը, փոքր տպաքանակներն ու այս ժանրի հանդեպ հետաքրքրության պակասը:
- պապ էս ինչ սիրուն կանաչ բանա
[ անեկդոտի վերջը ]
Ասում են, որ նոր գրքի հետ ծանոթանալիս մշակույթի նախարարության ներկայացուցչին դուր չի եկել այս տեքսը: Կասկածներ կան, որ դա կապված է “հայրենիք” բառը ոչ հարգալից ենթատեքստով օգտագործելու հետ: Ներկայուցչի կարծիքը չեն կարողացել անտեսել, քանզի պետությունը հանդիսացել է այս գրքերի լույսընծայման համաֆինանսավորողը: (Փորձաքննության ժամանակ մանրադիտակով նոր գրքի շապիկն ուսումնասիրելիս հայտնաբերեցինք, որ ջնջված տեքստի ամենակարեւոր հատվածը առկա է գրքի շապիկին:
Այս ամենը մեզ քաջ ծանոթ է: Գրաքննությունը տարածված երեւյթ էր անցյալում, այն սովետական արվեստի եւ մշակույթի կառավարման անբաժանելի մասն էր: Եւ նույն իսկ նախասովետական: Ինչքա՜ն նման է ցարական ցենզորի ձեռագիրը Վ. Մայակովսկու 1916 թ. "Простое как мычание" ժողովածուում: Խորհրդային շրջանի վերատպությունների հետ համեմատելիս պարզվում է, որ նրան դուր չէր եկել կրոնական բնույթի բառերի օգտագործման ենթատեքստը…
Եվ վերջում տասնհինգ վարկյանի ընթացքում փորձեք գտնել տարբերություններ Մայակովկու եւ մեր նոր հավաքածուի գործերի միջեւ: թարմ նյութեր
|
| re-view | 10.05.2013
զբոսանք Gallery 25-ում
27.01.2013
միլան կունդերա | կեցության անտանելի թեթեւությունը /հատված/ 5-րդ մաս/թեթեւություն եւ ծանրություն/
|