| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 20.07.2012 | լիլիթ գալոյան
վիրտուալ իրականությունից դեպի գեղանկարչական հարթություն
...իր համարձակ քայլով` համագործակցությամբ արվեստաբանի հետ տեղիք է տալիս մյուս արվեստագետներին մտածելու… ժամանակն է, երեւի, փոխադարձ պատասխանատվություն ստանձնելու համար: Դա այսօր ամենաճիշտ այցեքարտն է:

Հունիսի 13-ին Գյումրու Գալերի-25-ում տեղի ունեցավ երիտասարդ արվեստագետ Լեւոն Ֆլջյանի "Pixel" անվանումը կրող ցուցահանդեսը:




Մինչ հրավերն ընդունելը "Pixel" խորագիրը մեծ տպավորություն էր թողել ինձ վրա եւ էսթետիկ բավարարվածություն ստանալու ակնկալիքներս մեծ էին: Մի անորոշ գիտակցություն մեզ հետ էր պահում. մինչեւ ականատես չե´ս եղել, մի´ շտապիր կարծիք կազմել, որքան էլ, որ իրականության պատկերները քեզ պարզ ու ծանոթ են թվում: 

Հենց ցուցասրահի մուտքի մոտ կախված էր ցուցահանդեսի անվանումը կրող "Pixel"-ի այսպես ասած գեղանկարչական նախատիպը: Այն իրենից ներկայացնում էր գունավոր, քառակուսի ֆորմաներից կազմված հարթություն, որտեղ յուրաքանչյուր մասնիկ նկարված էր տարբեր տեխնիկաներով: Այն իր բոլոր գրավիչ ու հակասական միտումներով դիտողին տեսողական առումով տրամադրում եւ մղում էր դեպի ցուցասրահ, իսկ մինչ կմտնեինք ցուցասրահ մի այլ դետալ եւս գրավեց մեր ուշադրությունը` մի տեքստ, որը փակցված էր ցուցասրահի մուտքի մոտ: Մտածեցինք գուցե եւ տեղեկատվական տեքստն է ցուցահանդեսի մասին: Այդպես էլ կար. Այն իրենից ներկայացնում էր երկխոսություն, որը ձեւավորվել էր արվեստագետ Լեւոն Ֆլջյանի եւ արվեստաբան Կարինե Գուսարենկոյի միջեւ: Մտքումս սթրեսային խառանշփոթ սկսվեց (իհարկե ուրախությունից): Քանզի միշտ երկու կողմերի միջեւ նկատվում էր անջրպետ եւ եղած խնդրում մեղավոր ոչ մեկն էլ իրեն չէր գտնում: Երկու կողմերն էլ իրականում մտածում եւ աշխատում էին: Ուղղակի չկար համագործակցություն, ինչը տեղիք էր տալիս մի շաք այդպիսի եւ շատ ուրիշ ինտրիգների: Եվ ահա այս վերջին տարիների ընթացքում հնչած բազմաթիվ խոսակցություններից հետո, կարդալով երիտասարդ արվեստաբանի եւ երիտասարդ արվեստագետի երկխոսությունը, տպավորված էինք. վերջապես եղել էր համագործակցություն: 




Երկխոսության ընթացքում Լ. Ֆլջյանը եւ Կ. Գուսարենկոն մի շարք հարցադրումներով փորձում էին հանդիսատեսին հնարավորինս ինֆորմացված պահել ցուցահանդեսի գաղափարի մասին: Փաստորեն ձեւավորվել էր մի երկխոսություն, որտեղ արվեստագետը եւ արվեստաբանը փորձել էին, որ իրենց մտքերը չլինեն գործերի մասին, բայց լինեն այսպես ասած գործերի, "մեջ":



Ցուցահնդեսը բացվեց արվեստագետի այսպիսի շարադրմամաբ` "Pixel" իրականությունից դեպի "դիջիթլ" աշխարհ, լուսանկար, լուսանկարից համակարգիչ, ապա կերպարվեստի դաշտ: Ըստ Լ. Ֆլջյանի "Pixel"-ը դա թվային տեխնոլոգիաների, վիրտուալ աշխարհի, լուսանկարի եւ ընդհանրապես վիրտուալ պատկերի մասն է եւ "Pixel"-ը նա դիտարկում է իբրեւ վերջնակետ, ամենահիմքում ընկած մի տարր: Նախ ողջ ցուցասրահում նկարչական ճիշտ խաղերի միջոցով դիկցիա էր ապահովված, նույնիսկ առաստաղի անկյունում փոքրիկ գործ էր համադրված: Չկար կոնկրետ ժանր, որի մեջ նկարիչը խորացած լիներ, չկար կոնկրետ թեմա, կար գաղափար, իսկ գաղափարը նկարչի մոտ կար դեռեւս մի քանի տարի առաջ:

Քառակուսիների եւ խորհանադիկների միջոցով ստեղծված նկարչական խաղերը դիտողին ձգում էին, որպեսզի մոտիկից հասկանար, թե ի՞նչ է պատկերված, բայց միաժամանակ վանում էին, որպեսզի ամենաքիչը հեռվից կարողանայիր հասկանալ, թե ի՞նչ է իրականում պատկերել արվեստագետը: Բայց նույնիսկ այդ դեպքում պատկերները միանշանակ հստակություն ձեռք չէին բերում` դիտողին կանգնեցնելով երկընտրանքի առջեւ: Նշված հակասական ասոցիացիաների հետ մեկտեղ` դրանք շատ հարմոնիկ էին եւ, չլինելով մի ժանի մեջ նկարված, շատ կապակցված էին: Ամեն մի ստեղծագործություն կարծես մյուսի շարունակությունը լիներ: Թարմ գունային գամման եւ լավատեսական տրամադրությունն ապահովված էր:

Մի քանի ստեղծագործություններում կարելի էր տեսնել նկարչին: Կարեւոր լեյտմոտիվ է, երբ հեղինակը կարողանում է իր ստեղծագործության մեջ տեսնել ինքն իրեն, երբ ժեստերի միջոցով նա փորձում է վերլուծել ինքն իրեն, բայց, թողնելով կանխամտածված բացեր, դիտողին դնում է բավական դժվար մի իրավիճակի մեջ եւ կրկին տալով մտածելու տեղիք` իր սեփական տրամաբանությամբ լրացնելու այն:

Այսքանից հետո հարց է առաջանում` լավ ինչու՞ անընդհատ քառակուսիներ եւ ինչու՞ խորհանարդիկներ, ինչի՞ համար: Ենթադրելով, որ գտել ենք հիմնավոր փաստարկներ` մանրամասնենք: Ինչու՞ քառակուսի, որովհետեւ այն հիշեցնում է պիկսելի ֆորման, իսկ ինչու՞ խորհանարդիկներ, որովհետեւ դրանք որպես մաթեմատիկական ֆորմաներ տարածական են եւ կրկին քառակուսիներից բաղկացած եւ ընդհանուր հաշվով նույնպես քառակուսի, այսինքն` կրկին հարում է պիկսելին, իբրեւ նրա նախատիպ գալիս գեղանկարչական հարթություն եւ մեկնվում ազատորեն եւ մտածված:

Այսպիսով, արվեստագետը ստեղծել էր մեխանիզմներ եւ հնարավոր կապեր ավանդական եւ արդիական տեխնոլոգիաների միջեւ, ինչպես նաեւ, հենվելով մաթեմատիկական ֆորմայի վրա, ստեղծել էր նոր տեսանկյունից արված պատկերներ, որոնք իրենց ռեֆլեքսներով, անբռնազբոս եւ պարադոքսալ հիմքերով շարունակ դրդում էին շրջել ցուցասրահով եւ ամենաքիչը հասկանալ, թե ի՞նչ է պատկերված:

Փաստորեն գաղափարը Ֆլջյանի համար եղավ այն, որ մտքերը դարձան իրականություն, թվային լուսանկար, համակարգիչ եւ կուլմինացիան այն բերեց կերպարվեստի դաշտ:



Ինչպես նաեւ իր համարձակ քայլով` համագործակցությամբ արվեստաբանի հետ տեղիք է տալիս մյուս արվեստագետներին մտածելու… ժամանակն է, երեւի, փոխադարձ պատասխանատվություն ստանձնելու համար: Դա այսօր ամենաճիշտ այցեքարտն է:

Ցուցահանդեսի բացումից երեք շաբաթ հետո հուլիսի 7-ին Գալերի-25-ում տեղի ունեցավ ցուցահանդեսի քննարկումը: Քննարկմանը ներկա էին ինչպես արվեստագետներ, այնպես էլ արվեստաբաններ: Այն բացվեց ուսանող-արվեստաբան Վարդուհի Կարապետյանի հոդվածով նշված ցուցահանդեսի վերաբերյալ, որը նաեւ տեղադրվել է revisor արվեստաբանական կայքում: Այնուհետեւ ցուցադրվեց ֆիլմ, որն իր մեջ ներառում էր ցուցահանդեսի մասին արվեստագետի` դեռեւս մի քանի տարի առաջ եղած գաղափարը, ինչպես նաեւ այդտեղ հնարավորինս կարճ ձեւով զետեղված էր ցուցահանդեսի բացումը: Ֆիլմը նկարված էր ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի կողմից եւ կարեւոր էր այնքանով, որ քննարկման օրը կային հյուրեր, ովքեր չէին կարողացել ցուցահանդեսի օրը ներկա գտնվել եւ այն միանգամից լրացրեց եղած բացերը եւ ներկա գտնվողներին տվեց մի շարք հարցերի պատասխաններ: Քննարկման ընթացքում եղավ նաեւ online վիդեո կապ Բեռլինում գտնվող արվեստաբան Կարինե Գուսարենկոյի եւ Ֆրանսիայի Նանսի քաղաքում գտնվող Աննա Եղոյանի հետ. որտեղ արվեստաբան Կ. Գուսարենկոն մանրամասնեց ցուցահանդեսի համար գրված տեքստ-երկխոսությունում տեղ գտած իր մտքերը, իսկ Աննա Եղոյանը ընթերցեց ցուցահանդեսի գործերի վերաբերյալ գրված տեքստը: Քննարկումը գնալով թեժանում էր եւ արվեստագետների ու արվեստաբանների զրույցի ընթացքում վերլուծվում էին մի շարք հարցեր, որոնք դիտողն ունենում էր նայելով Լ. Ֆլջյանի ստեղծագործություններին: Ցուցահանդեսը եւ ցուցահանդեսի քննարկումը հաջողված էր:

10.07.2012 


|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am