|
|մառան|
Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք եւ ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր եւ թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր եւ այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին եւ միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական եւ վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք եւ ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման եւ հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր:
Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաեւ որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում: (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, 1981թ.)
հրապարակված է 11.05.2012 | ումբերտո էկո
“հինգ էսսե էթիկայի թեմայով” գրքից
Նույնիսկ նա, ով սպանում է, բռնաբարում, գողանում, վայրագություններ անում..., զբաղված է դրանով բացառիկ պահերի, իսկ մնացած ժամանակ իր նմաններից հայցում է քաջալերում, սեր, հարգանք, գովասանք
հրապարակված է 24.04.2012 | չենգիզ աքթար
կոչ ներումի
Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ Մեծ Եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի ու եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից:
հրապարակված է 13.04.2012 | ա-ակտուալ արվեստ
Նորշտեյն-Կավամոտո
Մի քանի դրվագ Փարիզի forum des images կենտրոնում տեղի ունեցած` Յուրի Նորշտեյնին եւ ճապոնացի մուլտիպլիկատոր Կիհաչիրո Կավամոտոյին նվիրված օրերից
հրապարակված է 07.03.2012 | միսակ խոստիկյան
ելույթս վերնագիր չունի...
...կուզեի, որ այսօր բան տեղի ունենար այստեղ, ու այդ բանը լիներ ամենակարեւորը, որ տեղի է ունենում աշխարհում... դա ես չեմ անելու, իմ հույսը այն է, որ միասնական գոյությունը այնպիսի լարում կստեղծի այստեղ, որ մեր կյանքը այսօր շատ կարեւոր կդառնա:
հրապարակված է 21.02.2012 | սիրանուշ դ'վոյան
մեհյան X 7
հրապարակված է 19.01.2012 | ա-ակտուալ արվեստ
ա-ակտուալ արվեստ | #1
Թեբե քաղաքը փոփնիփոխ կառավարելու պայմանավորվածությունը դրժելով, Անտիգոնեի 2 արքայազն եղբայրներից մեկը զավթում է իշխանությունը, իսկ մյուսը փախչում, ամուսնանում է դրսում եւ աներոջ զորքով վերադառնում հայրենիք` իր իրավունքները վերականգնելու միտունով:
հրապարակված է 15.01.2012 | իոսիֆ բրոդսկի
հաճոյանալով ստվերին | մաս II
Քանի որ աթոռը շատ ցածր էր, տանտիրուհին նրա տակ դրեց Օքսֆորդի բառարանի երկու քրքրված հատորները: Այն ժամանակ ես մտածեցի, որ տեսնում եմ միակ մարդուն, ով իրավունք ունի օգտագործելու այդ հատորները որպես նստատեղ:
հրապարակված է 10.01.2012 | աննա յեղոյան / լեւոն ֆլջյան
painted self – poetry visual
հրապարակված է 07.01.2012 | իոսիֆ բրոդսկի
հաճոյանալով ստվերին | մաս I
Նա մեծ պոետ էր (միակ բանը, որ սխալ է այս նախադասության մեջ, դրա ժամանակն է, քանի որ լեզուն իր բնույթի համաձայն այն, ինչ նվաճված է իրենում, դնում է մշտապես ներկա ժամանակում):
հրապարակված է 03.01.2012 | ժան-լուի լյոտրա
Գրակքի խոտորումները *
|
| review | |