|
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը լինելով հանրապետության կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը` աջակցում եւ համագործակցում է մեզ հետ մի քանի ծրագրերի շրջանակներում: Ամենամեծ համագործակցությունը ամենամյա դարձ առ գիրք գրքարվեստի փառատոնի համատեղ իրականացումն է: արտերիա կայքէջի իրականցման շրջանակներում Խնկո-Ապոր անվան մանկական գրադարնում հաճախակի են կազմակերպվում հանդիպումներ ու քննարկումներ տարբեր արվեստագետների ու մտավորականների հետ: Փրինթինֆո, Սարգիս Խաչենց Փրինթինֆո, Սարգիս Խաչենց հրատարակչական ծրագրի հետ համագործակցում ենք մի քանի ծրագրերի շրջանակներում: Լինելով Հայաստանի լավագույն հրատարակչություններից մեկը` արտերիա կայքէջի հետ համագործակցության շրջանակներում, հրատարակչական ծրագիրը տրամադրում է իր հրատարած գրքերը` գրախոսելու եւ հանրությանը ներկայացնելու համար: Մյուսը դարձ առ գիրք գրքարվեստի ամենամյա փառատոնի շրջանակներում իրագործվող համագործակցությունն է: |
| review | |